Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Февраль » 12 » Հիանալի բնական ըմպելիք՝ առողջ վահանագեղձ ունենալու համար
loading...
2:03 PM
Հիանալի բնական ըմպելիք՝ առողջ վահանագեղձ ունենալու համար


 

 

Դարչին

 

Բնական համեմունքները օգտակար նյութերի իրական պաշար են, որոնք օգնում են մեզ հոգ տանել առողջության մասին:

 

·  Համեմունքներն ուժեղացնում են շատ ուտեստների համը: Բավական է որևէ ըմպելիքին կամ ուտեստին ավելացնել մի փոքր դարչին և այն ոչ միայն շատ ավելի համեղ է դառնում, այլև օգնում է հոգ տանել վահանաձև գեղձի մասին: 

·  Դարչինը նպաստում է նյութափոխանակությանը, էներգիա է հաղորդում և խթանում է վահանաձև գեղձի աշխատանքը: 

·  Բացի այդ, դարչինը նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում առողջությունն ու կազմվածքը:

 

Կոճապղպղեղ

 

Կոճապղպեղն ու դարչինը հիանալի բնական դեղամիջոց են վահանաձև գեղձի համար:

 

·  Կոճապղպեղը պայքարում է բորբոքումների ու ցավի դեմ և հաղորդում է էներգիա: 

·  Իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների մեծ քանակության շնորհիվ, այն նաև դրական ազդեցություն է ունենում մաշկի ու մարսողական համակարգի վրա: 

·  Կոճապղպեղի թուրմը հիանալի միջոց է ցավի ու հոգնածության դեմ: Այն կարելի է խմել գլխացավերի, գերհոգնածության, ու միգրենի ժամանակ:

 

Ինչպե՞ս դարչինով ու կոճապղպեղով պատրաստել հիանալի բնական ըմպելիք

 

Բաղադրությունը.

 

·  մեկ կիտրոնի հյութ 

·  ½ բաժակ լոռամիրգ (клюква) (100 գրամ) 

·  2 բաժակ ջուր (400 մլ) 

·  ½ թեյի գդալ կոճապղպեղի արմատի քերուկ (2 գրամ) 

·  ½ թեյի գդալ դարչին (2 գրամ) 

·  ½ թեյի գդալ մշկընկույզ (мускатный орех)(2 գրամ)

 

Պատրաստման եղանակը.

 

Լվանալ թարմ լոռամիրգը, քամել կիտրոնի հյութը, ավելացնել մեկ բաժակ ջուր, քերիչով մանրացնել թարմ կոճապղպեղը, ավելացնել համեմունքները մյուս բաղադրիչներին և հարիչով լավ խառնել մինչև դառնա համասեռ զանգված: Հարիչն անջատել և ավելացնել ևս մեկ բաժակ ջուր: Այս ըմպելիքի առաջին բաժակն անհրաժեշտ է խմել առավոտյան՝ արթնանալուն պես, իսկ երկրորդը՝ սննդի հիմնական ընդունումից 15 րոպե առաջ:

 

Շաբաթական 2-3 անգամ այս բնական ըմպելիքը խմելը հնարավորություն կտա զգալիորեն բարելավել օրգանիզմի վիճակը և կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 1068 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->