Ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել կանանց որովայնի ստորին հատվածի ցավերը - 12 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Февраль » 12 » Ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել կանանց որովայնի ստորին հատվածի ցավերը
loading...
2:06 PM
Ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել կանանց որովայնի ստորին հատվածի ցավերը


 

 

Նման ցավերը որևէ որոշակի հիվանդությանը հատուկ չեն, քանի որ կարող են լինել տարբեր հիվանդությունների ախտանշան: Փոքր կոնքի հատվածում առաջացող ցավերը թույլ են տարբերվում կենտրոնական նյարդային համակարգի կողմից, քանի ախտանբանական օջախից եկող իմպուլսներն ուղղված են դրանից բավական հեռու գտնվող հատվածներին և ցավի պատճառն ու աղբյուրը հայտնաբերելը շատ դժվար է լինում: Հաճախ նույնիսկ ցավի պատճառը վերացնելու դեպքում հիվանդներին շարունակում են անհանգստացնել տհաճ զգացողությունները: Նման բողոքներով հիվանդներին հետազոտելիս հարկավոր է հաշվի առնել նաև հիվանդի առանձնահատկությունները և ցավազգայունության աստիճանը:

 

Ախտանշանները

 

Որովայնի ստորին հատվածի ցավի հիմնական ախտանաշաններն են կտրուկ կամ աստիճանաբար ի հայտ եկող ցավը, դրա տեղակայման հատվածը, ուղեկցող նշանները (ջերմություն, սրտխառնոց, փսխում, մրսկանություն, քաշի կտրուկ կորուստ, արյունահոսություն): Հստակ ախտորոշման համար հարկավոր է հնարավորինս շուտ պարզել, թե արդյոք որովայնի ստորին հատվածի ցավը վտանգավոր չէ կյանքի համար, կա արդյոք կապ ցավի և դաշտանային ցիկլի կամ հղիության միջև:

 

Որովայնի ստորին հատվածի ցավի պատճառները

 

Կանանց մոտ որովայնի ստորին հատվածի ցավի ամենատարածված պատճառներից մեկը սուր ցիստիտն է, որը կարող է ուղեկցվել հաճախամիզությամբ, միզելու ժամանակ նկատվող ցավով կամ մեզի մեջ արյան առկայությամբ: Այդ ախտանշանների բացակայության դեպքում հնարավոր է, որ խնդիրը աղիների, ներքին սեռական օրգանների բորբոքման կամ մի շարք այլ խնդիրների մեջ է: Նման դեպքերում հարկավոր է բուժզննում անցնել համապատասխան մասնագետի՝ գինեկոլոգի, ուրոլոգի կամ ուրոգինեկոլոգի մոտ:

 

Հաճախ ցավը նկատվում է որովայնի աջ կամ ձախ հատվածում, ինչը վկայում է արգանդի հավելումների բորբոքման, ձվարանների կիստայի և կանանց օրգանների այլ հիվանդութունների մասին: Որովայնի ստորին հատվածի ցավով ուղեկցվող  կանանց սեռական օրգանների բորբոքումները կարող են ուղեկցվել նաև արյունահոսություններով:

 

Եթե ցավից բացի կա նաև բարձր ջերմություն, ապա խնդիրը փոքր կոնքի վարակնեի մեջ է (գոնորեա, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ և այլն): Այս դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:

 

Որովայնի ստորին հատվածի ցավին ոչ բնորոշ ախտանշաններից են սրտխառնոցը, փսխումը և որպես հետևանք՝ անորեքսիան: Այս ախտանշանները վկայում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների մասին:

 

Կյանքի համար վտանգ ներկայացնող և շտապ բուժում պահանջող վիճակներն են ուշագնացությունները, անոթային կոլապսն ու շոկը, որոնք վկայում են ներքին արյունահոսության մասին:

 

Միզուղիների ախտաբանությունների ախտանշան կարող են լինել գոտկատեղի ցավերը, արյունոտ մեզը, հաճախակի և ցավոտ միզարձակությունը:

 

Ցավոտ զգացողությունների կտրուկ ի հայտ գալը խոսում է փոքր կոնքի օրգանների լուրջ ախտաբանությունների մասին: Դա կարող է պայմանավորված լինել օրգանի պատռվածքով, ոլորումով, արյունահոսությամբ և այլն:ցավը կտրուկ կարող է ի հայտ գալ նաև միզուղիների և աղեստամոքսային համակարգի ծակող ցավերի դեպքում: Բորբոքումներն ու անանցանելիությունը բնորոշվում են աստիճանաբար սրվող ցավով:

 

Փոքր կոնքի օրգանների հատվածում ներորովայնային ճնշման բարձրացման դեպքում նկատվում է պարբերաբար առաջացող բաբախուն ցավ:

 

Մշտական մղկտուն ցավը երկարատև բորբոքային գործընթացի, օրգաններում արյան հոսքի խանգարման ախտանշան է:

 

Սուր ցավերի դեպքում չի կարելի բացառել նաև աղիների և միզուղիների անանցանելիությունը և որովայնի ախտաբանական հիվանդությունները:

 

Մշտական բութ ցավերը խոսում են ընթացող բորբոքային գործընթացների մասին:

 

Համապատասխան անալիզներից և ստուգումներից հետո մասնագետը կարող է որոշել հիվանդության բնույթը՝ սուր կամ քրոնիկական: Եթե ախտանշանները հիվանդին անհանգստացնում են բավական երկար ժամանակ, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը կրում է քրոնիկական բնույթ:

 

Լինում են նաև դեպքեր, երբ սուր ցավը տևում է 1-2 օր, իսկ այնուհետև անհետանում: Սա կարող է պայմանավորված լինել քրոնիկ հիվանդությունների ժամանակ առաջացող երկրորդական ցավերով:

 

Բացի այդ, հարկավոր է նաև ուշադրություն դարձնել հիվանդի արտաքինին(մաշկի գունատությունը, դեմքի արտահայտությունը, քրտինքը, շարժունակությունը և այլն), քանի որ դա նույնպես շատ կարևոր է նրա վիճակի լրջությունը գնահատելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ doctorfm.ru

Просмотров: 1753 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ