Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Февраль » 12 » Ինչպես մեղմացնել մեջքի ցավը հիվանդության սրման ժամանակ
loading...
2:07 PM
Ինչպես մեղմացնել մեջքի ցավը հիվանդության սրման ժամանակ


 

 

Մինչ այս խնդրի լուծմանն անցնելը հարկ է հիշել, որ ախտորոշումն ու համապատասխան բուժումը պետք է նշանակի միայն մասնագետը: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, ինքնուրույն դեղամիջոցներ և նույնիսկ վիտամիններ օգտագործել:

 

Ցավազրկում

 

Որքան ինտենսիվ ու երկարատև է ցավը, այնքան ավելի լարված են մկանները բորբոքային գործընթացի օջախի հատվածում: Ուստի ցավից ազատվելու համար հարկավոր է օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ):

 

Նման դեղամիջոցներ օգտագործելիս հարկավոր է հիշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի ընդունել սոված փորին, այլապես կարելի է վնասել լորձաթաղանթը: Բավական է մի փոքր կաթ խմել կամ մի կտոր սպիտակ հաց ուտել:

 

Ամենակարևոր ու մարդու համար կենսական նշանակություն ունեցող ՈՍՀԲԴ-ի շարքին են դասվում դիկլոֆենակը, կետորոլակը, լորնոկսինամը, իբուպրոֆենը, կետոպրոֆենը:

 

Պետք չէ մոռանալ նաև սպազմոլիտիկների մասին (պապավերինե, դրոտավերինե), որոք նույնպես կարող են շատ օգտակար գտնվել:

 

Միզամուղ դեղամիջոցներ

 

Որքան ուժեղ է մկանային լարվածությունը, այնքան վատ է իրականացվում երակների ջրահեռացումը, ինչի հետևանքով էլ առաջանում են այտույցներ: Բացի դեղամիջոցներից, կարելի է նաև ընդունել բնական միզամուղ ազդեցությամբ բնական միջոցներ: Երբեմն հենց այս թերապիան է օգնում զգալիորեն մեղմացնել ցավը:

 

Կախված դրանց ազդեցությունից՝ միզամուղները լինում են.

 

·        Կանթային (ֆուրոսեմիդ),

 

·        թիազիդային (հիդրոքլորատիազիդ),

 

·        թիազիդանման (ինդապամիդ),

 

·        կալիումը պահպանող (սպիրոնոլակտոն):

 

Ընդ որում՝ այս բոլոր դեղամիջոցները նույնպես դասվում են խիստ կարևոր և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների շարքին:

 

Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել միզամուղ դեղամիջոցները: Սովորաբար դրանք նշանակվում են հիվանդության առաջին օրերին (առավելագույնը 3 օր): Բացի այդ, հարկ է հիշել, որ դրանց կողմնակի բարդություններն էլ ավելի են խորանում ալկոհոլի և քնաբեր դեղամիջոցների հետևանքով:

 

Քսուքներ երակներին տոնուս հողորդելու համար

 

Այս դեղամիջոցները կարգավորում են երակներում արյան հոսքը: Դրանք կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է ընդունել 2 շաբաթից մինչև 1 ամիս: Առհասարակ անոթների առողջության մասին հարկավոր է հոգալ ցանկացած ախտաբանության դեպքում: Այժմ նմանատիպ դեղամիջոցները շատ են, սակայն լավագույնը համարվում է փորձված տրոքսերուտինը, որն օժտված է երակներին տոնուս հաղորդելու, անոթներն ամրապնդելու, ինչպես նաև հակաբորբոքային, հակաայտույցային ու հակաօքսիդանտային ազդեցությամբ:

 

Տաքացում

 

Չնայած, որ այս հարցի շուրջ կարծիքները միանշանակ չեն, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս տաքացնող քսուքներ ու պրոցեդուրաներ կիրառել՝ մեջքն ու ոտնաթաթերը տաքացնելու և դրանով իսկ արյան, ավշի և առհասարակ հեղուկի հոսքն արագացնելու համար:

 

Մանուալ թերապիա, կինեզիթերապիա և ֆիզիոթերապիա ողնաշարի համար

 

Այս հարցերում բնականաբար հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Վերականգնողական կենտրոններում աշխատում են մասնագետներ, որոնք ծանոթ են մարդկանց ոսկրամկանային համակարգի խնդիրներին: Հարկ է հիշել, որ ցավը պարզապես ազդանշան է գլխուղեղին, իսկ դեղամիջոցներն ազատում են միայն ախտանշաններից, սակայն չեն ազդում հիվանդության պատճառի վրա:

 

Օրթոպեդիկ պարագաներ ողնաշարի համար

 

Գոյություն ունեն մեջքի, գոտկատեղի և պարանոցի համար նախատեսված բազմաթիվ օրթոպեդիկ պարագաներ, որոնք սահմանափակում են ախտահարված հատվածի շարժումները և որոշ չափով մեղմացնում են ցավը: Շատ օգտակար են նաև կեցվածքն ուղղող պարագաները, որոնք ոչ միայն կանխում են մեջքի կորությունը, այլև նպաստում են ողնաշարի կրծքային հատվածի վնասվածքների արագ ապաքինմանը:

 

Հոգեբանական տրամադրվածություն

 

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում պետք չէ հուսալքվել: Վաղուց ապացուցված է, որ լավատեսները շատ ավելի արագ են ապաքինվում, ուստի հարկավոր է գտնել որևէ հետաքրքիր զբաղմունք, որը կօգնի հանգստանալ ու չհուսահատվել:

 

Նաև հարկավոր է շատ ուշադիր լինել ֆուրոսեմիդ ընդունելիս, քանի որ որոշ հիվանդների օրգանիզմի վրա դրա ընդամենը ½ դեղահաբը կարող է շատ ուժեղ միզամուղ ազդեցություն ունենալ, ինչն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Միզամուղ դեղամիջոցների փոխարեն երբեմն օգտագործվում են դեղաբույսերի թուրմերն ու հյութահանուկները (մաթուզենու տերևներ, դաշտային ձիաձետ և այլն):

 

Նյութի աղբյուրը՝ meddoc.com.ua

Просмотров: 766 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->