Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-12-18
Главная » 2017 » Февраль » 13 » Ինչպես նիհարել չամիչի օգնությամբ. չորամրգի ամենաօգտակար հատկությունները
loading...
5:10 PM
Ինչպես նիհարել չամիչի օգնությամբ. չորամրգի ամենաօգտակար հատկությունները

Չամիչը համարվում է ամենաօգտակար ու արժեքավոր չորամրգերից մեկը: Այն  հարուստ է միկրոտարրերով՝ երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, քլոր, ռետինոլ: Այն մարդու առողջության համար օգտակար իր հատկությունները չորանալու ժամանակ չի կորցնում: Նրանում առկա շաքարը, մրգային թթուներն ու  «А» ու «В» խմբի վիտամինները արդյունավետ են ազդում մարսողականության վրա, և այդ պատճառով էլ չամիչը օգտագործվում է նիհարելու համար:

 

Այս մթերքը նաև բարելավում է մաշկի վիճակը: Այն անփոխարինելի է  նյարդային խանգարումների, աթերոսկլերոզի, արտի աշխատանքի խանգարումների ու մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների  պրոֆիլակտիկ բուժման համար (հատկապես երեխաների մոտ): Այն շատ լավ ամրապնդում է իմունային համակարգն ու ակտիվ կերպով  պաշտպանում է արյան անոթների պատերը:


Գիտականորեն ապացուցված է, որ կապույտ և մուգ խաղողները պարունակում են նյութեր, որոնք  բարձրացնում են արյան մեջ հեմոգլոբինի ծավալը:


Օրական 50 գրամ չամիչի օգտագործումն ապահովում է մարդու մոտ ողջ օրվա ընթացքում բարձր աշխատունակությունն ու էմոցոնիալ  բարձր տոնուսը:


Դիետոլոգները նշում են, որ այս մթերքը բավական հաջող օգտագործվում է դիետանների մեջ, և չնայած իր բարձր կալորյականության՝ շատ օգտակար է նիհարելու համար:


Չամիչն ունի  օրգանիզմը թուլացնող ազդեցություն: Այն մաքրում է մարմինը թունանյութերից ու  նպաստում է ճարպի քայքայմանը:


Չամիչը նիհարելու համար օգտագործելու դեպքում պետք է հաշվի առնեք որոշ նրբություններ.


• Առանց ճիշտ համակարգված սննդակարգի ու շարժողական ակտիվության այդ հրաշք դիետան չի գործի:


• Չամիչի թուլացնող ազդեցությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ աղիների, լյարդի աշխատանքի խանգարումներով, մարսողական տրակտի ու լեղապարկի խանգարումներով տառապող ու լուծի նկատմամբ հակվածություն ունեցող հիվանդների համար:


• Չամիչը խորհուրդ չի տրվում օգտագործել որպես նիհարելու միջոց դեռահասներին, հղիներին ու կերակրող մայրերին:


• Այն կարոող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն այն կալորյականության պատճառով անհրաժեշտ է օգտագործել սահմանափակ քանակությամբ,


• Ցանկալի է, որպեսզի չամիչով դիետա սկսելուց առաջ խորհրդակցեք բուժող բժշկի կամ դիետոլոգի հետ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

 

Ձեզ ենք ներկայացնում չամիչը նշանակային օգտագործման մի քանի բաղադրատոմսեր.

 

• Մի փոքր բուռ չամիչի ու ընկույզի խառնուրդը կհագեցնի քաղցն ու կլարացնի օգտակար տարրերի պակասը:


• Տարին 2 անգամ կարելի է աղիները մաքրել՝ քնելուց առաջ ընդունելով 100 գրամ չամիչով պատրաստված խարնուրդ: Վերջինիս խատրաստման համար անհրաժեշտ է 1 լիտր եռացրած ջուր, 200 գրամ ալեքսանդրյան տերև  ու 1 բաժակ  չամից: Եռացրած ջուրը լցնել այդ բաղադրիչների վրա, թողնել թրմվի 1 ժամ, քամել  ու խառնել 300 գրամ մասուրի թուրմի հետ: Այն  անհրաժեշտ է պահել սառը վայրում:


• Օրական 2 անգամ այս բաղադրատոմսով պատրաստված խարնուրդի օգտագործումը  թույլ կտա հագեցնել քաղցը, կմաքրի օրգանիզմն ու նիհարելու ազդեցություն կստեղծի: Պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 100 գրամ չամիչ, 50 գրամ ալեքսանդրյան տերև,  100 գրամ ծիրանի չիր, 400 գրամ  սալորաչիր ու 300 գրամ մասուչի օշարակ: Անհրաժեշտ է ընդհամենը այս ամնը խառնել իրար ու հարել  հարիչով:

 

Աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 1974 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar