Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-08-17
Главная » 2017 » Февраль » 13 » Ինչպես կանխել «թվային թուլամտության վիրուսի» տարածումը
loading...
9:14 PM
Ինչպես կանխել «թվային թուլամտության վիրուսի» տարածումը


 

 

Ներկայում ամբողջ աշխարհում շատ տարածված են գաջեթները, որոնք սակայն դառնում են թուլամտության վիրուսի տարածման պատճառ: 2007 թվականին մասնագետները նկատել են, որ տարեցտարի թվայնացված տեխնիկա օգտագործող ավելի ու ավելի շատ երեխաներ են սկսում տառապել ցրվածությամբ, հիշողության կորստով, ինքնակառավարման ցածր մակարդակով, կոգնիտիվ խանգարումներով, ճնշվածությամբ ու դեպրեսիաներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս սերնդի ներկայացուցիչների գլխուղեղում տեղի են ունեում փոփոխություններ, որոնք նման են գանգուղեղային վնասվածքի հետևանքով առաջացած փոփոխություններին կամ դեմենցիայի վաղ փուլերին՝ թուլամտությանը, որը սովորաբար զարգանում է տարեց հասակում:

 

Անհավատալի է, բայց միջին վիճակագրական յոթամյա եվրոպացին արդեն հասցրել է իր կյանքի մի տարին անցկացնել էկրանի առջև, իսկ 18-ամյա երիտասարդը՝ ավելի քան 4 տարի:

 

Շատերը կասեն, որ այժմ երեխաները շատ են փոխվել, սակայն փաստացի նույնիսկ 1000 տարի առաջ մարդկանց գլխուղեղը նույնն է եղել, ինչ և այսօր:

 

Գլխուղեղը հարկավոր է «սնուցել» ու զարգացնել: Մարդու բոլոր մտքերը, գործողությունները, որոշումներն ու մտածմունքներն իրենց հետքն են թողնում նրա գլխուղեղի վրա: Բրիտանացի հոգեբան Տանյա Բիրոնի պնդմամբ՝ ոչինչ չի կարող փոխարինել այն ամենը, ինչը երեխաները ստանում են սեփական ազատ ու անկախ մտածողության շնորհիվ, երբ ուսումնասիրում են ֆիզիկական աշխարհն ու բախվում որևէ նոր բանի:

 

1970 թվականից սկսած երեխաների ակտիվության շառավիղը (տնից դուրս այն տարածքը, որտեղ երեխաներն անկաշկանդ տեղաշարժվում են) փոքրացել է 90%-ով, իսկ աշխարհը նեղացել է և տեղավորվում է սմարթֆոնի էկրանի սահմաններում: Երեխաները մոռացել են և նույնիսկ չգիտեն, թե ինչ է անձրևի տակ վազվզելը, ծառ բարձրանալը կամ ընկերների հետ զրուցելը: Նրանք կարող են ժամեր վատնել սմարթֆոնի կամ համակարգչի առջև, մինչդեռ հարկավոր է մարզել մկանները, ծանոթանալ աշխարհին և պարզապես շփվել ընկերների հետ: Սյուզեն Գրինֆիլդի խոսքով՝ զարմանալիորեն արագ ձևավորվում է մի նոր միջավայր, որտեղ համի, հոտի ու շոշափելիքի զգայարանները չեն խթանվում և որտեղ մարդն իր ժամանակի մեծ մասն անց է կասցնում համակարգչի առջև նստած, այլ ոչ թե զբոսնելիս ու զրուցելիս:

 

Գլխուղեղը ձևավորվում է, երբ կան արտաքին խթանիչներ: Ընդ որում՝ որքան շատ են այդ խթանիչները, այնքան ավելի լավ, քանի որ շատ կարևոր է, որպեսզի երեխաները ֆիզիկապես ուսումնասիրեն աշխարհը:

 

Բացի այդ, երեխան ունի առողջ ու լիարժեք քնի կարիք, սակայն ժամանակակից երեխաները չեն կարողանում կտրվել համացանցից ու համակարգչայի խաղերից: Սա ազդում է ոչ միայն քնի տևողության, այլ նաև որակի վրա:

 

Ինչպես են թվային տեխնոլոգիաներն ազդում երեխայի գլխուղեղի զարգացման վրա

 

Առաջին հերթի նվազում են արտաքին խթանիչները և երեխան չի կարողանում ստանալ անհրաժեշտ փորձը՝ գլխուղեղի կարևոր հատվածները զարգացնելու համար: Իսկ ինչը չի աշխատում՝ սկսում է մահանալ: Երեխաները չեն սովորում մտապահել տեղեկատվությունը, քանի որ կարող են ցանկացած պահի համացանցում դա գտնել:

 

Ներկայում երեխաները լուծում են այն վարժությունները, որոնք մոտ 30 տարի առաջ լուծում էին նրանցից մի քանի տարի փոքրերը, ուստի այն պնդումը, որ համացանցը երեխաներին ավելի խելացի է դարձնում՝ սխալ է:

 

Սյուզեն Գրինֆիլդը մտավախություն ունի, որ թվային տեխնոլոգիաները երեխաների գլխուղեղը ինֆանտիլացնում են՝ դարձնելով այն փոքրիկ երեխաների գլխուղեղի նման, որոնց հետաքրքրում են վառ լույսերն ու ձայները և որոնք չեն կարողանում կենտրոնացնել ուշադրությունը:

 

Սակայն այս ամենից կարելի է խուսափել՝ պարզապես սափմանափակելով գաջեթների օգտագործման ժամանակահատվածը: Զարմանալի չէ, որ այս ոլորտի հետ սերտ կապ ունեցող մարդիկ հաճախ թույլ չեն տալիս իրենց երեխաներին երկար ժամանակ գաջեթ օգտագործել: Նման մարդկանցից էր նույնիսկ Սթիվ Ջոբսը, որի երեխաներն ընդհանրապես չէին կիրառում iPad:

 

Ամերիկյան «Wired» ամսագրի գլխավոր խմբագիր Քրիս Անդերսոնը նույնպես զրկել է իր երեխաներին գաջեթներից:

 

Blogger-ի և Twitter-ի ստեղծողների որդիները կարող են գաջեթներ օգտագործել, սակայն օրական ընդամենը մեկ ժամ:

 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ «թվային թուլամտության վիրուսից» խուսափելու համար պարզապես հարկավոր է ավելի ուշադիր լինել երեխաների հանդեպ և թույլ չտալ, որպեսզի նրանք օրվա մեծ մասն անցկացնեն համակարգչի կամ այլ գաջեթների առջև:

 

Նյութի աղբյուրը՝http://med.tert.am

Просмотров: 463 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->