Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Февраль » 14 » Մեր կենսական էներգիան խլող 5 պատճառ
loading...
2:16 PM
Մեր կենսական էներգիան խլող 5 պատճառ

Յուրաքանչյուր մարդ ունի իր էներգիայի պաշարը, որի շնորհիվ նա ուժ է գտնում աշխատելու, կյանքով ուրախանալու, երեխաներին դաստիարակելու, հաջողության ձգտելու և սիրելու: Բայց շատերն այն ռացիոնալ չեն օգտագործում և անիմաստ սպառում են:

Իսկ ինչպե՞ս անել, որպեսզի չկորցնենք մեր կենսական էներգիան: Եվ այսպես, գոյություն ունեն այն "գողացող" 5 հիմնական պատճառ:

1. Շաղակրատանք
Անիմաստ խոսակցությունները խլում են թանկարժեք ժամանակը և նվազագույնի են հասցնում աշխատանքի արդյունավետությունը: Որպեսզի իզուր չսպառեք ձեր էներգիան, խուսափեք վեճերից և փորձեք ավելի քիչ շաղակրատել:

2. Բացասական զգացմունքներ 
Գրգրռվածությունը, ճնշող մտքերը, ինքնախարազանումը, բարկությունը, կատաղությունը և կասկածամտությունը խլում են մեր էներգիան: Եթե զայրույթի պոռթկում եք ունենում, անմիջապես միջոցներ ձեռք առեք: Կառավարեք բացասական զգացմունքները: Միայն այդպես կկարողանաք պահպանել կենսական էներգիան:

3. Աշխատանք, որը հաճույք չի պատճառում
Նմանատիպ աշխատանքը ոչ ոքի օգուտ և ուրախություն չի բերում: Առաջանում է թուլություն, մեր նպատակին չենք հասնում, էներգիան կորչում է, իսկ երջանկություն չկա ու չկա: Մտածեք, թե ինչով է ձեզ հաճելի զբաղվել, ինչ եք սիրում անել: Միգուցե վերաորակավորվե՞ք և փոխե՞ք աշխատանքը:

4. Վախ քննադատվելուց
Այն մտքերը, թե մարդիկ ձեր մասին ինչ կասեն, խլում են էներգիան և կենսական ուժերը: Պետք է սովորել կողմնակի մարդկանց կարծիքին ավելի թեթև վերաբերվել, խորը չընդունել ձեր հասցեին ասված քննադատությունը: Քննադատությունը չի մոտիվացնում, այլ միայն ճնշում է և խնդիրներ է առաջացնում:

5. Էներգետիկ վամպիրներ
Երևի զգացել եք, որ որոշ մարդկանց հետ խոսակցությունները բարոյալքում և ուժերի անկում են առաջացնում: Այդպիսի մարդիկ էներգետիկ վամպիրներ են և խլում են ձեր էներգիան: Փորձեք նվազեցնել շփումը նրանց հետ:

 
Просмотров: 642 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar