Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Февраль » 14 » Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար
loading...
9:17 PM
Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար


 

 

Շատերը փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն չեն գիտակցում, որ որոշ դեպքերում խիստ դիետաներն ու վարժությունները նպաստում են ճարպերի ինտենսիվ կուտակմանը:

 

Լինում են դեպքեր, որ նիհարելու անհաջող փորձերը  պայմանավորված են լինում հորմոնալ խանգարումներով, քանի որ հորմոնները կարգավորում են ճարպի այրման գործընթացը բջիջների մակարդակով: Սա նշանակում է, որ որոշ հորմոնների ազդոցությունն ու դրանց ուղարկած ազդաները վերահսկելու դեպքում կարելի է ոչ միայն կանխել հորմոնների կուտակումը, այլև նպաստելի ճարպերի այրմանը:

 

Որ խանգարումներն են հանգեցնում հորմոնների հետևանքով քաշի կուտակմանը

 

Հորմոնները փոքրիկ քիմիական «լրաբերներ» են, որոնք կարգավորում են մարդու ախորժակը, խթանում կամ ճնշում նյութափոխանակությունը: Հենց հորմոններն են որոշում՝ ճարպը պետք է կուտակվի, թե այրվի:

 

Հարկ է հիշել.

 

•           Եթե օրգանիզմում բարձր է ինսուլինի մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:

 

•           Եթե օրգանիզմում բարձր է կորտիզոլի մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:

 

•           Եթե օրգանիզմում բարձր է տրիյոդթիրոնին (եռյոդթիրոնին) մակարդակը, ապա ճարպը կկուտակվի:

 

Մասնագետները պարզել են, որ կանանց ճարպային բջիջները 9 անգամ ավելի «համառ» են, քան տղամարդկանց ճարպային բջիջները: Սա է պատճառը, որ կանանց համար ավելի դժվար է հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ քաշից ազատվելը:

 

Սակայն այդ ավելորդ քաշից ազատվելու համար խիստ դիետաներ ու ինտենսիվ վարժություններ հարկավոր չեն: Պարզապես հարկավոր է ակտիվացնել ճարպերն այրող հորմոններն ու ճնշել նրանք, որոնք նպաստում են ճարպի կուտակմանը: Միայն այս կերպ հնարավոր կլինի ազատվել որովայնի, ազդրերի և ձեռքերի ճարպաշերտերից:

 

Հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար հարկավոր է.

 

•           խուսափել սննդամթերքի սխալ համադրությունից,

 

•           ընտրել ճիշտ վարժություններ,

 

•           Կարգավորել սննդկարգը՝ հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից ազատվելու համար:

 

Հորմոնների հետևանքով ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ճիշտ համադրել սննդամթերքը

 

24-օրյա գիտափորձի արդյունքում մասնագետները պարզել են, որ ածխաջերերի ցածր պարունակությամբ դիետան ավելի է արագացնում ավելորդ քաշից ազատվելու գոծընթացը, նվազեցնում արյան շիճուկի մեջ պարունակվող տրիգլիցերիդների մակարդակը և բարձրացնում բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստորինի մկարդակը, քան ճարպերի ցածր պարունակությամբ դիետան: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ օգտագործվող ածխաջրերի քանակի մի փոքր սահմանափակելու արդյունքում մարդիկ 2,2 անգամ ավելի շատ ավելորդ քաշ են կորցնում, քան ճարպերի քանակը նվազագույնի հասցնելու դեպքում:

 

Սա է պատճառը, որ ցանկալի է նախապատվությունը տալ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետային և չհրաժարվել ճարպերից:

 

Ոչ բոլոր վարժություններն են օգնում ազատվել հորմոնների հետևանքով առաջացած ավելորդ քաշից

 

Կարդիոմարզումների օգտակարության ու կարևորությամբ մասին խոսում են ինչպես մարզիչները, այնպես էլ բժիշկները: Սակայն մարզումների այս տեսակը ոչ միայն չի նպաստում ճարպի այրմանը, այլև բարձրացնում է սթրեսային հորմոնների՝ հատկապես կորտիզոլի մակարդակը:

 

Ի տարբերություն կարդիոմարզումների՝ մետաբոլիկ ուժային մարզումները ճնշում են կորտիզոլի՝ քաշի ավելացմանը նպաստող հորմոնի ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարատև վարժություններն ավելի շատ վնասում են, քան օգնում՝ հատկապես շաքարային դիաբետի, մետաբոլիկ համատանիշի և հիպոթիրեոզի դեպքում:

 

Այստեղից կարելի է ենթադրել, որ երկարատև կարդիովարժությունները 20 րոպե տևողությամբ ինտենսիվ մետաբոլիկ վարժություններով փոխարինելու դեպքում կարելի է ակտիվացնել օրգանիզմում ճարպերն այրող երեք հիմնական հորմոններն ու ապահովել մետաբոլիկ ակտիվ հյուսվածքների աճը:

 

Ոչ բոլոր դիետաներն են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից

 

Մի կողմից՝ ենթադրությունը, որ ճարպերի գործածությունը հանգեցնում է դրանց կոտակուման, բնականաբար, ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ՝ բացարձակապես սխալ: Գոյություն ունի վարժությունների, ամենօրյա գործունեության, նյութափոխանակության գործընթացների համար բավարար էներգիա ստանալու 2 տարբերակ՝ ճարպեր կամ ածխաջրեր:

 

Հենց այս միկրոտարրերն են համարվում մարդու էներգիայի աղբյուրը: Նույնիսկ սպիտակուցային սնունդն է նյութափոխանակության ընթացքում վերածվում գլյուկոզայի (ածխաջուր):

 

Հենց սա է պատճառը, որ ճարպերի ցածր քանակությամբ դիետայի դեպքում մարդը ստիպված է լինում շատ ածխաջրեր օգտագործել՝ էներգիա ստանալու համար, այլապես օրգանիզմը կսկսի օգտագործել սպիտակուցները, ինչը կհանգեցնի մկանային զանգվածի կորստի և նյութափոխանակության դանդաղացման:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ածխաջրերի քանակության նվազացումն ու դրանց փոխարեն ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպերը կուտակող հորմոնների ճնշման, ուստի ճիշտ քանակությամբ ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների օգտագործումը կօգնի նվազեցնել հորմոնների հետրանքով առաջացած ավելորդ քաշը:

 

Այս ամենից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի և վարժությունների շնորհիվ: Բացի այդ, հարկ է նշել, որ անցանկալի ճարպային կուտակումներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կլինի սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության ընտրության անհատական մոտեցումը:

 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Просмотров: 1844 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->