Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Февраль » 14 » Առողջական 11 խնդիր, որ հնարավոր է հաղթահարել սոխի օգնությամբ
loading...
9:37 PM
Առողջական 11 խնդիր, որ հնարավոր է հաղթահարել սոխի օգնությամբ


 

 

Երկար տարիներ շարունակ մարդիկ օգտագործում են սոխը տարբեր տեսակի հիվանդություներ բուժելու համար: Այս բանջարեղենը հարուստ է  ծծումբով, ինչպես նաև  հակաբակտերիալ ու հակամանրէային հատկություններով: Ծծումբն այն դարձնում է հոմեոպատիկ բուժման հիանալի «գործիք»:

 

Ձեզ ենք ներկայացնում սոխի 11 բուժիչ հատկությունները:

 

1. Հանգստացնում է խոռոչները.


Կարող եք պարզապես գլուխը ետ գցել ու վերևից քթի վրա դնել մի քանի շերտ սոխ: Կարող եք այն նաև կտրել, լցնել ափսեի մեջ, գլուխը ծածկել սրբիչով ու շնչել այդ բանջարեղենի հոտը: Չնայած որ այն այդքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, սակայն շատ լավ մաքրում է քիթը:


2.Հանգստացնում է հազը.


Հազից ազատվելու համար կարելի է տնային պայմաններում պատրաստել հիանալի թուրմ: 1 գլուխ կարմիր սոխ, 1 կամ 2 պճեղ սխտոր ու 1-ական բաժակ սպիտակ ու շագանակագույն շաքարավազ: Բոլոր բաղադրիչները խառնել հարիչով ու ավելացնել 1 բաժակ մեղր: Ամուր փակել բերանն ու դնել սառնարանում 8-ից 12 ժամ: Այդ ամենից հետո կարելի է օրական մեկ անգամ խմել  1-ական թեյի կամ ճաշի գդալ: Չնայած իր  տհաճ համի, այն օգնում է շատ արագ:

 

3. Ազատում է սրտխառնոցից.

 

Եթե ձեզ մոտ առաջացել է սրտխառնոց, ապա կարող եք սոխը բաժանել 2 մասի ու դնել թևատակերում ու պահել մի քանի րոպե, որից հետ սրտխառնոցը կանցնի:

 

4.Դադարեցնում է արնահոսությունը.


Եթե դուք կտրել եք մաշկն ու այն արնահոսում է, ապա կարող եք թանզիվի մեջ մի քանի կտոր սոխ փաթաթել ու այն դնել վերքի վրա: Արնահոսությունը կանգ կառնի, իսկ եթե այդ պրոցեդուրան կրկնել հաճախակի, ապա վերքը կսկսի շատ արագ լավանալ:


5.Անհետացնում է ոտքերի տհաճ հոտը.

 

Սոխը ունի հզոր հակասնկային հատկություններ, իսկ եթե ոտքերից հոտ է գալիս երկարատև օրվանից հետո, նշանակում է դուք  ոտքի սունկ ունեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում 10 րոպե ոտնաթաթերը տրորել սոխով, որից հետո ոտքերը ողողել տաք ջրով: Հնարավորության դեպքում այդ պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 3անգամ ու շուտով ոտքերի հոտը լիովին կանհետանա:

 

 

6.Մոծակների խայթոց.


Երբ  խայթում  է մոծակն ու մաշկի այդ հատվածում շատ ուժեղ քոր է առաջանում, այդ դեպքում կարելի է նշված հատվածի վրա դնել կես գլուխ  սոխ ու քորն անմիջապես կանցնի:

 

7.Օգնում է ականջի բորբոքման ժամանակ.


Ականջի ցավը բավականին սուր ցավ է: Սովորաբար նարանից ազատվելու համար մարդ ամեն միջոց կարող է կիրառել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ականջների մեջ դնել մի կտոր սոխ, քանի որ  սոխն ունի հակաբորբոքային ազդեցություն:

 

8.Պայքարում է միգրենի դեմ.

 

Եթե ձեզ տանջում է միգրենը կրկնեք նույն պրոցեդուրան, որը նշված է նախորդ բաղադրատոմսի մեջ,  քնելուց առաջ: Այդ դեպքում ցանկալի է, որ սոխը մնա ականջի խեցիների մեջ մինչև առավոտ:


9. Փոքրացնում է կորյակները.


Սև կետերից և կորյակներից ազատվելու թանկարժեք դեղամիջոցներին հիանալին այլընտրանք է համարվում սոխով պատրաստված հետևյալ խառնուրդը. 1 հատ միջին չափի մանրացված սոխը խառնել ½ բաժակ մեղրի հետ: Խառնուրդը պահել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև որ այն դառնա խիտ մածուկ: Քսել այն մաշկի այն հատվածների վրա, որտեղ  հայտնվում են կորյակներըր:

 

10. Կանխում է մազաթափությունը.


Ծծումբը, որը մեծ քանակությամբ առկա է սոխի մեջ,  կանխում է մազաթափությունը: Հարկավոր է սոխից քամել հյութը և ամեն անգամ գլուխը լվանալու ընթացքում այդ հյութով առատորեն ողողել գլուխը: Սոխի հոտից հնարավոր է ազատվել շամպույնի օգնությամբ, սակայն այդ ընթացքում մազարմատները  շատ լավ կամրանան:

 

11. Սոխը կարող է փոքրացնել սպիները.

 

Դա իհարկ է առաջին հայացքից  հրաշք է թվում, սակայն իրականում վիրահատական սպիները կարելի է  դարձնել ավելի քիչ տեսանելի սոխի օգնությամբ: Պարզապես հարկավոր է կանոնավոր կերպով  մաշկի տվյալ հատվածը տրորել սոխով:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 2096 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar