Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Февраль » 16 » Մի քանի պատճառ՝ ամեն օր հնդկաձավար ուտելու համար
loading...
5:56 PM
Մի քանի պատճառ՝ ամեն օր հնդկաձավար ուտելու համար

 

 

 

Շատերը սխալմամբ կարծում են, որ հնդկաձավարը հացահատիկ է, մինչդեռ այն ավելի շատ ընդհանուր բան ունի թրթնջուկի և խավարածիլի սերմերի հետ, ինչի շնորհիվ կարող է հացահատիկներին փոխարինող հիանալի միջոց լինել այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի ընդունում գլյուտեն: Բացի այդ, հնդկաձավարի շիլան կարող է դառնալ բրնձի շիլայի այլընտրանքային տարբերակ շաքարային դիաբետով տառապողների համար:

 

Հնդկաձավարը շատ ավելի սննդարար է, քան հացահատիկի այլ տեսակները: Չնայած, որ դրա հիմնական սննդարար բաղադրիչը ածխաջրերն են, այն նաև հարուստ է սպիտակուցներով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով:

 

Հնդկաձավարի ածխաջրերն ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի այն չի առաջացնում արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ:

 

Բացի այդ, հնդկաձավարը պարունակում է բավարար քանակությամբ մանրաթելեր ու օսլա, որը շատ մեծ նշանակություն ունի հաստ աղիքի առողջության համար:

 

Այս հիանալի մթերքն անչափ հարուստ է ամինաթթուներով՝ հատկապես լիզինով ու արգինինով: Ուսումնասիրութոյւնների համաձայն՝ հնդկաձավարումն պարունակվող սպիտակուցները արդյունավետ կերպով իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ նպաստելով լեղաքարային հիվանդության կանխմանն ու նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

Այն պարունակում է ավելի շատ հանքանյութեր, քան բրինձը, ցորենը կամ եգիպտացորենը: Հնդկաձավարի մեջ հայտնաբերվել է մանգան, պղինձ, մագնեզիում, երկաթ ու ֆոսֆոր:

 

Այսպիսով՝ կարելի է ասել, որ հնդկաձավարի պարբերաբար գործածությունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի այնպիսի գործընթացների վրա, ինչպիսին են.

 

·        արյան մեջ շաքարի մակարդակը,

 

·        արյան ճնշումը,

 

·        լիպիդների փոխանակությունը,

 

·        մարսողությունը,

 

·        իմունային համակարգը,

 

·        ոսկրային հյուսվածքների վիճակը:

 

Բացի այդ, այն նաև նվազեցնում է քաղցկեղի (հատկապես՝ հաստ աղիքի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի) հավանականությունը:

 

Սակայն հարկ է հիշել, որ այն մարդիկ, որոնց մոտ բրնձից կամ լատեքսից ալերգիկ ռեակցիաներ են լինում, նույն կերպ կարող են արձագանքել նաև հնդկաձավարին: Կարող է առաջանալ ցան, այտույցներ, աղեստամոքսային խանգարումներ և ծանր ալերգիկ շոկ:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

 

Просмотров: 2249 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->