Տոմատի հյութը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում է քաղցկեղի առաջացումը. տոմատի հյութի 9 ամենաօգտակար հատկությունները - 16 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2017 » Февраль » 16 » Տոմատի հյութը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում է քաղցկեղի առաջացումը. տոմատի հյութի 9 ամենաօգտակար հատկությունները
loading...
6:16 PM
Տոմատի հյութը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում է քաղցկեղի առաջացումը. տոմատի հյութի 9 ամենաօգտակար հատկությունները


 

 

Լոլիկը շատ տարածված մթերք է: Մարդիկ այն օգտագործում են տարբեր ուտեստներ, աղցաններ ու սոուսներ պատրաստելու համար: Շատ տարածված է նաև տոմատի հյութը, որը ոչ միայն անչափ համեղ է, այլև օգտակար:

 

Տոմատի հյութը շատ սննդարար է: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր և պարբերաբար օգտագործելու դեպքում կարող է շատ առողջարար լինել:

 

Լոլիկի հյութի օգտակար հատկությունները

 

Հարուստ է վիտամիններով

 

Թարմ լոլիկներից պատրաստված հյութը A և C վիտամինների հիանալի աղբյուր է, որը նվազեցնում է աչքերի բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների հավանականությունը, ամրապնդում իմունային համակարգը և նպաստում ատամների ու ոսկորների ամրապնդմանը:

 

Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

 

Տեմատի հյութը պարունակում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են օրգանիզմին բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակն ու իջեցնել «վատինը»:

 

Օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից

 

Մարդու մարմնում տարիների ընթացքում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ ու սննդային հավելումներ, իսկ լոլիկները հարուստ են քլորի և ծծմբի միացություններով, որոնք խթանում են լյարդի ու երիկամների աշխատանքը: Սա է պատճառը, որ թոմատի հյութը համարվում են օրգանիզմը տոքսիններից մաքրող լավագույն հմպելիքներից մեկը:

 

Խթանում է աղիների աշխատանքը

 

Պարբերաբար տոմատի հյութ օգտագործելը նպաստում է մարսողական խնդիրների լուծմանն ու կանխում է փորկապությունը:

 

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

 

Տոմատի հյութը հագեցնում է օրգանիզմը մեծ քանակությամբ ջրով ու սննդային մանրաթելերով, որոնք նպաստում են քաղցի հագեցմանը: Բացի այդ, այն ապահովում է օրգանիզմը գրեթե բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով և կարգավորում է նյութափոխանակությունը:

 

Օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները

 

Լոլիկը հարուստ է վիտամին B6-ով, ուստի դրանից պատրաստված հյութրեը լավագույն բնական միջոցն է սրտանոթային հիվանդույթունների կանխարգելման համար: Համարվում է, որ այս վիտամինը քայքայում է օրգանիզմում պարունակվող հոմոցիստեինը՝ անոթների պատերը քայքայող ամինաթթուն, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:

 

Օգնում է ստանալ գեղեցիկ արևայրուք

 

Տոմատի հյութը կարելի նաև քսել մաշկին՝ որպես գեղեցիկ արևայրուք ստանալու հիանալի միջոց: Այն նաև օգնում է ազատվել բշտիկներից, բպաստում է մաշկի թարմացմանը և նույնիսկ նեղացնում է մաշկի ծակոտիները:

 

Քայքայում է ազատ ռադիկալները

 

Օրական մեկ բաժակ տոմատի հյութն օգնում է կանխել օրգանիզմում այսպես կոչված «ազատ ռադիկալների»՝ վնասակար մոլեկուլների առաջացումը, որոնք բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Լոլիկը հակաօքսիդանտների հիանալի բնական աղբյուր է, իսկ հակաօքսիդանտները կանխում են նոր ազատ ռադիկալների առաջացումն ու նվազեցնում արդեն իսկ առաջացածների ազդեցությունը:

 

Իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

 

Լոլիկը հարուստ է լիկոպեններվ, որոնք զգալիորեն իջեցնում են քաղցկեղի (այդ թվում նաև թոքերի, կրծքի, շագանակագեղձի, աղիների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի) առաջացման հավանականությունը

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodandhomeremedies.com

Просмотров: 1462 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ