Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2017 » Февраль » 16 » Չինական դիմակ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար, որը նաև նվազեցնում է պիգմենտային գունակները
loading...
6:20 PM
Չինական դիմակ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար, որը նաև նվազեցնում է պիգմենտային գունակները


 

 

Գեղեցիկ ու հարթ մաշկը հաճախ ինքնավստահության ու հաջողության գրավականն է լինում, ուստի զարմանալի չէ, որ կանայք չեն խնայում իրենց միջոցները՝ իդեալական մաշկ ստանալու համար: Սակայն կոսմետիկ միջոցները շատ դեպքերում ավելի շատ վնասում են, քան օգնում, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական տարրեր: Այնուամենայնիվ՝ դեմքի խնամքի միջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ բնական միջոցներից: Ընդ որոմ՝ այդ բնական դիմակները հաճախ շատ ավելի արդյունավետ են լինում և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի չինական դիմակի բաղադրատոմս, որը կսնուցի մաշկը, կդարձնի ավելի հարթ, կհավասարեցնի մաշկի գույնը և կկանխի նոր պիգմենտային հետքերի առաջացումը:

 

Բաղադրությունը.

 

·        1 թ.գ. հեղուկ մեղր,

 

·        1 թ.գ. օսլա,

 

·        1 թ.գ. աղ:

 

Պատրաստման եղանակը.

 

Մեղրն ու օսլան խառնել, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև ավելացնել 1 թ.գ. մանրացրած ծովի աղ (կարելի է նաև յոդացված) և կրկին լավ խառնել: Գերզգայուն կամ չոր մաշկի դեպքում հարկավոր է ավելացնել նաև մեկ թեյի գդալ կաթ:

 

 

Դիմակը հարկավոր է մի քանի շերտով քսել դեմքին, մինչև պատրաստված ամբողջ զանգվածը վերջանա: Թողնել այն մաշկին 25 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

 

Դիմակը հարկավոր է օգտագործել երկու օրը մեկ՝ 20 օր շարունակ (ստացվում է 10 անգամ): Այս հրաշալի միջոցը ոչ միայն սնուցում է մաշկը, այլև հավասարեցնում է մաշկի գույնը, ձգում է այն և դարձնում հարթ ու փայլուն:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 792 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ