Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Февраль » 16 » Ուղեղի համար ամենաօգտակար մթերքների լավագույն տասնյակը
loading...
6:22 PM
Ուղեղի համար ամենաօգտակար մթերքների լավագույն տասնյակը


 

 

Դժվար թե որևէ մեկը չի երազել ուղեղի համար  որևէ դեղամիջոցի մասին, որը կօգներ նրան ամեն ինչ միանգամից ընկալել ու ոչինչ չմոռանալ: Պարզվում է որ նման «դեղահաբ» գոյություն ունի, սակայն մեզ համար սովորական սննդային մթերքների տեսքով: Բնականաբար դա չի նշանակում, որ պետք է ակնկալել վարկենական արդյունք, սակայն կանոնավոր  կերպով ամենօրյա սննդակարգի  մեջ այդ մթերքների օգտագործումը թույլ կտա շատ շուտով գրանցել շոշափելի արդյունքներ:

 

Ձեզ ենք ներկայացնում ուղեղի համար ամենաօգտակար մթերքների տասնյակը:


1. Առաջին տեղում գտնվում է հապալասը, որը հայտնի է իր բազմաթիվ դրական հատկություններով, սակայն ուղեղի համար, ինչպես պարզվում է այն ավելի օգտակար է: Խնդիրը կայանում է նրանաում, որ այն պարունակում է անտոցիանիներ, որոնք բարելավում են հիշողության որակը: Ավելին, անտոցիանիները կարող են վերականգնել անգամ ծերության հետ կապված հիշողության ժամանակավոր վատթարացումները:


2. Խնձոր. Այս մրգերը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք ավելի շատ հայտնի են կվերցետին անվամբ, որոնք նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Իսկ կարմիր խնձորը, ինչպես և հապալասը, պարունակում է անտոցիանիներ, որը հիմնականում առկա է նրա կեղևում:


3. Կարմիր սոխ. Կարմիր սոխը պարունակում է և  կվերցետին և անտոցիանիներ, այդ պատճառով այն հիանալի ազդում է հիշղության պահպանման վրա: Ավելին, այն ոչ միայն կանխում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը, այլ նաև նվազեցնում է ծերության հետ կապված հիշողության կորստի ընթացքը: Սակայն դա չի նշանակում, որ միայն կարմիր սոխն է օգտակար, դեղին սոխը ևս պարունակում է կվարցետինի բարձր մակարդակ:


4. Սպանախ.  Սպանախը ինչպես նաև մնացած տերևավոր կանաչ բանջարեղենները դանդաղեցնում են հիշողության ծերացման գործընթացը: Ավելին, սպանախը իր մեջ առկա ֆոլաթթվի շնորհիվ նվազեցնում է  Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

 

5. Ընկույզներն ու սերմեր.
Նրանք հանդիսանում են վիտամին Е-ի աղբյուր, որը հանդիսանում է կարևոր հակաօքսիդանտ, և ազդում է տարիքի հետ կապված հիշողության նվազեցման ընթացքի վրա: Առավել օգտակար են համարվում չոր նուշն ու պնդուկը, ինչպես նաև արևածաղիկի սերմերը:

 


6. Հազրեվարդ (Rosmarinus) խնկունի: Այն հանդիսանում է  դեպի ուղեղն արյան հոսքն ավելացնող միջոց, ինչպես նաև սնուցում է ուղեղն անհրաժեշտ քանակությամբ թթվածինով: Ավելին, նաև նվազեցնում է ացետիլխոլինի նվազման մակարդակը, որը հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգը կարգավորող նեյրոտրանսմիտերր:  Քանի որ  ացետիլխոլինի նվազումը ուղղակիորեն կապված է հիշողության նվազման հետ, իսկ խնկունին այս պարագայում կատարում է հիանալի խթանիչի դեր:


7. Սաղմոն. Սաղմոնը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հայտնի են ուղեղի վրա իրենց դրական ազդեցությամբ, նրանք նվազեցնում են բջջային բորբոքման հավանականությունը, որոնք առաջացնում են հիշողության թուլացում:


8. Խաղող. Խաղողը ևս իր բաղադրության մեջ պարունակում կվերցետին ու անտոցիանին: Կարմիր գինին ևս հանդիսանում է նշված տարրերի աղբյուր, չնայած որ կարմիր գինու չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել հակառակ ազդեցություն:


9. Անճարպ  շոգեխաշված տավարի միս.
Երկաթով հագեցած անճարպ  շոգեխաշված տավարի միսը  նշված մթերքներից ոչ պակաս կարևոր է մարդու հիշողության համար: Գիտնականների կատարած հետազոտություններն արդեն ապացուցել են այն փաստը, որը մարդու հիշողության կորուստը ուղղակիորեն կապված է երկաթի պակասի հետ:


10. Կոֆեին.Կոֆեինն արգելափակում է ադենոզինը, որը պատասխանատու է հիշողության կորուստի համար: Սուրճը բարձրացնում է գլխուղեղի կեղևի աշխատունակությունն ու ակտիվությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել հիշողությունը վատթարացնող մթերքների օգտագործումից, դրանք են ալկոհոլը, ճարպային սնունդը, արհեստական քաղցրացուցիչները ու չափից շատ շաքար պարունակող մթերքները:


Աղբյուրը՝ profi-forex.org

Просмотров: 3850 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->