Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Февраль » 16 » Ինչ չի կարելի անել որովայնի շրջանում առաջացող ցավերի դեպքում
loading...
6:25 PM
Ինչ չի կարելի անել որովայնի շրջանում առաջացող ցավերի դեպքում


 

 

doctors.am կայքը հղում անելով «Առողջապահություն» ամսագրին, ներկայացրել է  ընդհանուր վիրաբույժ բ.գ.թ. Հայկ Հարությունյանի պնդումը որովայնի ցավի պարագայում կիրառվող սխալ մեթոդների վերաբերյալ:
 
 
Որովայնի շրջանում առաջացող ցավի պատճառները բազմաթիվ են: Ցավը կարող է կապված լինել տարբեր առողջական խնդիրների հետ. ժամանակավոր անհանգստությունից մինչև թերապևտիկ բուժում կամ վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ:
 

Հաճախ մարդիկ մինչ բժշկի այցելելը զբաղվում են ինքնաբուժությամբ, «հարևանաբուժությամբ», և հիվանդը երբեմն հիվանդանոցում է հայտնվում ոչ թե հիվանդության պատճառով, այլ հիվանդության բարդությունների հետևանքով: 
 
Չի կարելի առանց պարզաբանելու որովայնում առաջացած ցավի պատճառը՝ խմել ցավազրկողներ, որովայնին տաք ջեռակ դնել, աղիների լվացում կատարել (հոգնա):
 
Ցավազրկումը հանգեցնում է խնդրի կլինիկական դրսևորումների քողարկման, օրգանիզմում առաջացող սիմպտոմների թուլացման, որոնց պատճառով հիվանդության ախտորոշումը ձգձգվում է կամ դժվարանում: Հատկապես վիրաբուժական միջամտության պահանջի ժամանակ անհրաժեշտ է պարզել ցավի առաջացման սկիզբը, տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, առնչությունը սնունդ ընդունելուն, ցավի ճառագայթումը, որովայնամզի գրգռման ախտանիշների առկայությունը և այլն:
 
Որովայնի ցավող հատվածին տաք ջեռակ դնելը նպաստում է մարմնի տվյալ հատվածի անոթների լայնացմանը, հյուսվածքներում այտուցի զարգացմանը, դրանով իսկ խթանվում է որովայնի խոռոչում առկա բորբոքման խորացումն ու տարածումը: 
 
Խոռոչավոր օրգանի թափածակման դեպքում աղիների լվացումը հանգեցնում է թափածակված անցքի մեծանացմանը, կղանքային և սննդային զանգվածների՝ որովայնի խոռոչ անցնելուն՝ նպաստելով որովայնամզի գրգռման տարածմանն ու ծանր բարդությունների առաջանացմանը:
 
Այսպիսով, երբ որովայնում առկա է ուժեղ ցավ, կամ երբ ցավը պարբերաբար կրկնվում է՝ ուղեկցվելով նշված ախտանիշներից նույնիսկ մեկի առկայությամբ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, կղանքից և գազերից ազատվելու դժվարություն, օրգանիզմի ջրազրկում, սրտխառնոց, փսխում, որովայնին դիպչելիս և միզարձակման ժամանակ ցավի ուժգնացում և այլն), անմիջապես պետք է դիմել բժշկի: 

Просмотров: 1846 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar