Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Февраль » 16 » Ինչով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը
loading...
6:26 PM
Ինչով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը


 

 

Ծոծրակի մկանների կոշտությունը սովորաբար ուղեկցվում է ցավոտ զգացողություններով ու պարանոցի աշխատանքի վատացմամբ: Դա հատկապես զգացվում է գլուխը թեքելու փորձերի ժամանակ: Այս հիվանդության հետևանքով մարդը ստիպված է լինում ամբողջ մարմնով թեքվել՝ կողք կամ հետ նայելու համար:

 

Սա նշանակում է, որ մկանային կոշտության մասին խոսելիս նկատի է առնվում դրանց տոնուսի բարձրացումը, կարծրացումն ու առողջ մարմնին հատուկ կծկումներին դիմադրելը: Ծոծրակի մկանների կոշտացումն ուղեկցվում է գլխացավերով, պարանոցի, ուսերի ու ձեռքերի ցավերով: Takprosto.cc-ն ներկայացրել է, թե որոնք են այս հիվանդության ախտանշանները և ինչ է պետք անել այդ ախտանշանների առկայության դեպքում:

 

Ծոծրակի մկանների կոշտացման ամենատարածված պատճառներն են մկանների կամ ջլերի գերձգումը: Հատկապես տարածված է թիակների հատվածի մկանների գերձգումը: Այդ մկանները կառավարում են պարանոցի երրորդ ու չորրորդ ողերը: Բացի այդ, մկանային կոշտացման պատճառ կարող է դառնալ նաև բնածին ախտաբանությունը:

 

Մկանների գերձգման պատճառներն են.

 

·         քնի սխալ դիրքը, որի հետևանքով ձգվում են պարանոցի մկանները,

 

·         պարանոցի մարզական վնասվածքները,

 

·         ցանկացած գործունեություն, որի ժամանակ մարդը ստիպված է անընդհատ պտտել գլուխը,

 

·         սխալ կեցվածքը,

 

·         սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի լարվածության,

 

·         երկար ժամանակ պարանոցը սխալ դիրքով պահելը:

 

Բացի այդ, ծոծրակի մկանների կարծրությունը կարող է նախազգուշացնել նաև ավելի լուրջ հիվանդությունների մասին: Գոյությունն ունեն մարդու կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են պարանոցի մկանների հիպերտոնուսով: Այդ հիվանդությունների շարքին կարող են դասվել ինչպես վարակման հետևանքով գլխուղեղի բորբոքումը, այնպես էլ գլխուղեղում արյան զեղումը:

 

Հնարավոր հիվանդություններն են.

 

·         ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ,

 

·         ողնաշարի պարանոցային հատվածի արթրիտ,

 

·         մենինգիտ,

 

·         գլխուղեղի կաթված,

 

·         էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում),

 

·         պարկինսոնիզմ:

 

Հարկ է հիշել, որ ամեն անգամ, երբ ծոծրակի մկանների կարծրությունն ուղեկցվում է տենդով, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել՝ հատկապես, եթե դա վերաբերում է պարանոցին ու մեջքին:

Просмотров: 1204 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->