Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-12-16
Главная » 2017 » Февраль » 17 » 6 փորձված և արդյունավետ միջոց՝ քրոնիկ փորկապության դեմ
loading...
2:40 PM
6 փորձված և արդյունավետ միջոց՝ քրոնիկ փորկապության դեմ


 

 

Փորկապությունն այն իրավիճակն է, որի ընթացքում 24 ժամից ավել տեղի չի ունենում աղիների դատարկում, կամ տեղի է ունենում, սակայն շարունակում է մնալ թերի դատարկման զգացում:
Առողջ մարդու մոտ աղիների դատարկումը կախված է նրա սննդից, սովորություններից ու կենսակերպից: Այն մարդիկ, ովքեր հիվանդ են փորկապությամբ, հաճախակի բողոքում են քրոնիկ հոգնածությունից, բերանի տհաճ համից, սրտխառնոցի զգացողությունից ու ախորժակի նվազումից:


Փորկապությամբ տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 20 %-ը և դա հիմնականում վերաբերվում է զարգացած երկրներին: Այն ակտուալ է տարիքային բոլոր խմբերի համար: Այս հիվանդության դեպքում կարելի է շատ արդյունավետ օգտագործել ժողովրդական բժշկության դեղատոմսերը:

 

Բաղադրատոմս 1

 

Բաղադրիչներ:  Սև օշինդրի ծաղիկներ-50 գրամ, դժնիկի պտուղներ(жостера)-50 գրամ, ջուր-700 մլ:


Պատրաստման եղանակը:

 

Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի ու լցնել դժնիկն ու օշինդրը, ապա ծածկել կափարիչով ու թողնել թրմվի 3-ից 4 ժամ: Ընդունել օրական 2 անգամ, ուտելուց հետո 200 մլ:

 

Բաղադրատոմս 2

 

Բաղադրիչներ: Անանուխի տերևներ -30 գրամ, փշակոկոռի կեղև(кора крушины)-20 գրամ, ջուր 400- մլ:


Պատրաստման եղանակը


Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի ու ավելացնել փշակոկոռի կեղևն ու անանուխը, թողնել կրակի վրա 10 րոպե, որպեսզի եփվի, որից հետո փակել կապարիչով ու թողնել թրմվի 2 ժամ: Ընդունել քնելուց առաջ 100 մլ:

 

Բաղադրատոմս 3


Բաղադրիչներ: Փշակոկոռի  կեղևներ-30 գրամ,  ֆենխել-30 գրամ,  սև օշինդրի տերևներ-30 գրամ, ջուր 500 մլ:

 

Պատրաստման եղանակը

 

Եռացած ջրի մեջ ավելացնել բուսական խառնուրդը ու եփել մարմանդ կրակի վրա 20 րոպե, որից հետո ծածկել կափարիչով ու թողնել 1 ժամ: Ընդունել 100մլ,  օրական 2 անգամ:

 

Բաղադրատոմս 4


Բաղադրիչներ: Չամանի սերմ-10 գրամ, նարինջի կեղև-10 գրամ, փշակոկոռի կեղև-30 գրամ, ջուր 400 մլ:

 

Պատրաստման եղանակը

 

Բուսական խառնուրդը լցնել եռացող ջրի մեջ ու եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե, ապա թողնել 2 ժամ  սառի։ Այդ ընթացքում կափարիչը վրայից հարկավոր չէ վերցնել: Ընդունել օրական 2 անգամ 200 մլ թուրմ:

 

Բաղադրատոմս 5

 

Բաղադրիչներ: Գինձի «պտուղ»-10 գրամ, փշակոկոռի կեղև-20 գրամ, մատուտակի արմատ (մանրացված) -10 գրամ, ջուր 350 մլ:

 

Պատրաստման եղանակը


Նշված բաղադրիչները լցնել եռացրած ջրի մեջ ու թողնել 2 ժամ թրմվի: Ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ 100 մլ:

 

Բաղադրատոմս 6


Բաղադրիչներ: Գազար -100 գրամ, սև սալորաչիր-100 գրամ, կասիայի(սեննա) տերևներ-30 գրամ, յոգուրտ 30 գրամ:

 

Պատրաստման եղանակը


Գազարը քերել քերիչով, սալորաչիրը մանրացնել: Ապա խառնել սեննայի տերևների հետ, ավելացնել յոգուրտն ու լավ խառնել: Ընդունել  օրական 2 անգամ 30 գրամից:


Բաղադրատոմս 7


Բաղադրիչներ: Սեննայի տերևներ-40 գրամ, ջուր 250 մլ:
Պատրաստման եղանակը:

 

Սեննայի տերևները լցնել եռացող ջրի մեջ, փակել կափարիչով ու թողնել թրմվի 15-ից 20 րոպե: Ընդունել 50-ից 100 մլ ուտելուց 1 ժամ առաջ:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 4072 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar