Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Февраль » 17 » 8 մթերք, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ` առանց վնասելու կազմվածքը
loading...
2:43 PM
8 մթերք, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ` առանց վնասելու կազմվածքը


Յուրաքանչյուր կին էլ  երազում է սլացիկ կառուցվածք ունենալ ու լավ ուտել, սակայն բոլորն էլ  այսպես թե այնպես կանգնած են լնիում մի հարցի առաջ, թե ինչ ուտել, որպեսզի դա վնասակար չլինի կազմվածքի համար, չե որ մեզանից յուրաքանչյուրն էլ ցանկանում է և ուտել և նիհարել: Դա հատկապես վերաբերվում է այն կանաց, ովքեր ստիպված ուշ են աշխատանքից վերադառնում տուն ու նրանք չեն կարող իրենց թույլ տալ ժամանակին սնվել: Ձեզ ենք ներկայացնում ընթրիքի տարբերակներ, որոնք ուշ ժամին ուտելու դեպքում ձեզ միանշանակ չեն սպառնա ավելորդ կիլոգրամներով:

 

1.Եփած կամ խորոված խնձորներ.

 

 


Թարմ ու հյութալի խնձորը երեկոյան մարդու մոտ առաջացնում է ախորժակ, իսկ ջեռոցում եփված խնձորները հիանալի օգնում են հագեցնել քաղցը: Այդ պատճառով թարմ խնձոր ուտելու փոխարեն ցանկալի է համտեսել եփվածը, որը միանշանակ ձեզ մոտ չի առաջացնի մի որևէ այլ բան ուտելու անհագ ցանկություն: Ավելին, մեղրաջրով պատված ու դարչինով համեմված եփած խնձորները լիովին կարող են փոխարինել ցանկացած աղանդերի, իսկ խնձորի մեջ առկա նյութերն օգնում են մարդուն շատ լավ քնել:


2. Սնկեր

 


Երեկոյան թեթև ճաշի համար բավականին օգտակար է նաև եփած, կամ գոլորշու վրա պատրաստած  սունկը: Ի դեպ դիետոլոգները նշում են, որ եթե սունկը ճիշտ պատրաստել, այն կարող է դառնալ բավականին դիետիկ ու համեղ ուտեստ: Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել պահածոյացված սնկերի հետ, քանի որ վերոթվարկյալ մրջոցներով պատրաստվող մեծ քանակությամբ պահածոյացված սունկը կարող է վնասակար լինլել լյարդի համար:


3.Նուշ

 


Այն շատ օգտակր ու սննդարար է, այնպես որ վերջիններիս օգտագործումը լիովին կարող է հագեցնել ձեր  քաղցը: Ընթրիքին 10 հատ նուշի օգտագործումը ոչ միայն կարող է հագեցնել ձեր քաղցի զգացումը, այլ նաև այն կարող է ձեր օրգանիզմը սնուցել վիտամին В-ով ու մագնեզիումով: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ չնայած այն շատ օգտակար է օրգանիզմի համար, այդ ամենի հետ մեկտեղ հարուստ է կալորիաններով, այնպես որ ցանկալի է սահմանափակվել նշված քանակությամբ:


4. Հավի ֆիլե(կրծքամիս)


Այն շատ դիետիկ մսատեսակ է: Նրանում առկա սպիտակուցների մեծ քանակությունը կարող է շատ արագ հագեցնել քաղցը, իսկ ճարպերը նրանում գրեթե բացակայում են: Այդ պատճառով տապակած կամ փոքր քանակությամբ աղով եփված հավի կրծքամիսը բավականին հարմար տարբերակ է ուշ ժամերին քաղցը հագեցնելու համար: Իսկ եթե ցանկանում եք համտեսել սենդվիչներ, ապա կարող եք ամբողջական ցորենի հացի մեջ դնել մի կտոր հավի միս ու այն միանշանակ ձեզ դուր կգա:


5.Շիլա

 

 


Շիլան հիանալի միջոց է քաղցը և առավոտյան և երեկոյան հագեցնելու համար: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ շիլան ցանկալի է եփել ցածր յուղանությամբ կաթով, իսկ ջրով եփելու դեպքում անհրաժեշտ է խուսափել աղից, շաքարավազից ու մուրաբաններից: Այդ դեպքում այն շատ օգտակար կլինի  ու ոչ մի վնաս չի պատճառի ձեր կազմվածքին: Իսկ եթե այնուամենայնիվ երեկոյան ցանկանում եք համտեսել քաղցր որևէ բան, ապա լավ կլինի, որ փորձեք թույլ մեղր կամ չորամրգեր: Եվս մեկ հիանալի այլընտրանք կարող է դառնալ նաև մեղվակաթը, քանի որ այն մեղրի նման  օգտակար է:


6. Նեխուր


Այս մթերքի օգտակարության մասին մարդիկ խոսում են շատ վաղուց: Այն, որ նեխուրը ոչ մի վտանգ չի ներկայացնում կառուցվածքի համար, դա ապացուցված փաստ է: 100 գրամ նեխուրը պարունակում է 16 կալորիա: Ավելի, այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր ու բջջանյութ, ինչը նշանակում է, որ այն կարող է օգնել շատ արագ հագեցնել քաղցը: Եթե դուք դիետա եք պահում, սակայն ցանկանում եք ուտել տապակած կարտոֆիլ, ապա կարող եք կտրատել նեխուրի արմատներն ու այն տապակել մի փոքր քանակությամբ յուղով: Այն իր համով ու տեսքով ոչնչով չի տարբերվում տապակած վնասակար կարտոֆիլից:


7. Սուշի

 


Առհասարակ 1 բաժին ռոլերը միջինում պարունակում է 350 կիլոկալորի: Նրանում առկա ճարպի պարունակությունը ևս շատ ցածր է` 3.6 գրամ: Այդ ամենից 2 գրամը կազմում են հագեցած ճարպերը, որոնք էլ և հանդիսանում են խոլեստերինի բարձր մակարդակի պատճառ: Իսկ սովորական սենդվիչում նման ճարպերը կազմում են 15 գրամ: Սակայն դիետանների դեպքում հարկավոր է իմանալ, որ սուշին պետք է լինի միայն թարմ, այսինքն ցանկալի է այն օգտագործել պատրաստումից անմիջապես հետո:


8. Կաթ


Իր կազմվածքի մասին հոգ տանող յուրաքանչյուր կին պետք է հիշի, որ սննդից հրաժարվելու հետևանքով օրգանիզմում կարող է առաջանալ կալցիումի պակաս: Իսկ դա նշանակում է, որ կաթը շատ օգտակար կլինի ոչ միայն քաղցի հագեցման, այլ նաև օրգանիզմում  կալցիումի  պակասը վերականգնելու համար: Այն բացի կալցիումից պարունակում է 20-ից ավել ամինոթթուներ, իսկ կաթի սպիտակուցը յուրացվում է մարդու կողմից գրեթե լիովին: Սակայն հարկավոր  է հիշել, որ այն պարունակում է կաթնաշաքար, որը չարաշահումը կարող է օրգանիզմում խնդիրներ առաջացնել:


Աղբյուրը՝ marieclaire.ru

Просмотров: 1590 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar